Ամառային Դասընթացներ

 

Գեղագիտության Ամառային էքստերն դասընթաց
հունիսի 6-25
հուլիսի 1-19


 

≪Լուիզա-Վ≫ երաժշտական դպրոցը սկսում է աննախադեպ ծրագիր՝ ≪Համաշխարհային բազմադարյա արվեստը 10+2 դասընթացի ընթացքում≫:

Դասընթացն առաջարկում է արվեստի բնագավառի գիտելիքների հարուստ բազա։ Նախնադարից մոդեռնիզմ + Անակնկալ-դասեր։


ՆՊԱՏԱԿ            

Կարճ ժամանակահատվածում մենք զարգացնում ենք երեխայի ինտելեկտուալ ունակությունները և նպաստում ուրույն աշխարհայացքի ձևավորմանը:


ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ

Դասընթացին կարող են մասնակցել 12-16 տարեկան երեխաներ։


ԴԱՍԸՆԹԱՑԸ ԿՎԱՐԻ

Էլիտա Հարությունյան

Թատերագետ, սցենարիստ, երգերի խոսքերի հեղինակ, հեռուստանախագծերի, հաղորդումների, ֆիլմերի, մյուզիքլների, համերգների և տարբեր միջոցառումների հեղինակ։


ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄ

Ծրագրի տևողությունը 10 + 2 օր է:

Շաբաթական 4 օր՝ 1 ժամ տևողությամբ։

Տեղերը սահմանափակ են։ Դասընթացը նախատեսում է 2 խումբ՝ յուրաքանչյուրում 8 - 12 հոգի։

Դիմումներն ընդունվում են՝

  • մինչև հունիսի 5-ը՝  հունիսի 6 – հունիսի 25 դասընթացների համար
  • ● մինչև հունիսի 29-ը՝  հուլիսի 1 – հուլիսի 19 դասընթացների համար

Մասնակցության արժեքը՝ 20․000 դրամ։


 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԱՆԳԱՀԱՐԵ՛Ք

010 224 139
099 224 139
041 224 139