Ուսումնական ծրագրի փոփոխություններ

<<Լուիզա-Վ>> երաժշտական դպրոցը հանդիսանում է բացառապես նոր տիպի կրթական հաստատություն, որտեղ համադրվել են դպրոցի 22-ամյա փորձն ու նոր մոտեցումները։ Քայլելով ժամանակին զուգընթաց՝ դպրոցական ծրագրում որոշել ենք կատարել հետևյալ փոփոխությունները.

  • ● Սոլֆեջոյի դասը փոխարինվել է երաժշտական գրագիտությունով, որն ավելի դյուրամարս և հաճելի է երեխաների համար։
  • ● Դպրոցի աշակերտներն այսուհետ ամիսը 2 անգամ կհանդիպեն հոգեբան, արտ-թերապևտի հետ, ով կօգնի ընդլայնել նրանց երաժշտական աշխարհընկալումն ու հաղթահարել բեմական վախերը։

 

Այնպես որ, եթե ցանկանում եք, որպեսզի Ձեր երեխան ստանա որակյալ և ժամանակակից մեթոդներով երաժշտական կրթություն, ուրախությամբ հայտնում ենք, որ մեզ մոտ սկսվել է ընդունելոթյան շրջան հետևյալ բաժիններում․


  • ● Դաշնամուր*
  • ● Ջութակ*
  • ● Ֆլեյտա**
  • ● Կիթառ**
  • ● Վոկալ*

  • *7տ-ից
  • **10տ-ից

 

Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 20-ը։ Տեղերը սահմանափակ են։


Գրանցվելու և այլ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել

010 – 224 – 139
099 – 224 – 139